Արվեստ

Անդրեա Մանտենիա (1431-1506)



 Վաղ Իտալական Վերածննդի ամենամեծ դեմքերից մեկը: Ծնվել է Պադուիից ոչ հեռու գրնվող գյուղակում: Դեռ փոքր հասակում որդեգրվել է հայտնի նկարիչ Սկվարչոնեի կողմից և ընդունվել է նրա արվեստանոց: 1448թ-ին արդեն  Անդրեան նկարեց իր առաջին ինքնուրույն գործը և դարձավ Սկվարչոնեից անկախ նկարիչ: Շուտով Մանտենիան Պադուիի Էրեմետանի եկեղեցուց որմնանակարների պատվեր է ստանում Օվետարիի կապելաի համար: Նրա արվեստի զարգացման համար շատ կարեվոր այս գործը նա միայն ավարտեց 1457 թ.-ին: Մանտենիան շատ է ճանապարհորդել, աշխատել է Ֆերրարում և հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում: 1460թ.-ին նա տեղափոխվում է Մանտույա և երկար ժամանակով ծառայության է անցնում Լոդովիկո Գոնզագեում: Չհաշված նրա կարճ ճանապարհորդությունները դեպի Հռոմ և Ֆլորենցիա, նա իր հետագա կյանքը անցկացրել է Մանտույայում: Իր կյանքի վերջին գործը, որի վրա նա աշխատել է, եղել է միֆոլոգիական թեմաներով ստեղծագործությունների շարքը, որոնց  պատվերը նա ստացել էր Իզաբելա դԷստենից:
Արվեստում, ինչպես և շատ ուրիշ նկարիչներ, նա իր վրա կրում էր ֆլերենցիաան դպրոցի ազդեցությունը: Հստակ տարածական պատկերների պարզ ձևի որոնումները, որ բնորոշ էր ֆլորոնցիական դպրովին, Մանտենիայի արվեստում վառ արտացոլում են գտնում: Նա հետաքրքրվում էր անտիկ արվեստով, բայց ոչ թե հունական արվեստով, այլ Հին Հռոմի հուշարձաններով, որոնք կարելի էր տեսնել ամբողջ Իտալիայով մեկ՝ կամարներ, անտիկ շրջանի եկեղեցիների ավերակներ, կարբեր արձաներ և այլն: Դրանք բոլորը տարբերվում էին իրենց հստակությամբ, որին և ձգտում էր Մանտենիան իր արվեստում:

 <<Աղոտքը պուրակում>> կտավը հիացնում է իր բազմապլան տարածական կառուցվածքի պարզությամբ և դրվագների բազմաբովանդակությամբ: Նկարում պատկերված է Խորհրդավոր ընթրիքից հետո Հիսուսի աղոթքը Աստծուն: Նկարում ծնկի եկած և աղոթող Հիսուսը գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում: Նրա հայացքը ուղված է երկինք, որտեղ՝ ամպերի վրա կանգնած են հրեշտակներ: Լեռան ստորոտում քնած են Հիսուսին ուղեկցող առաքյալաները: Այգի տանող ճանապարհին հստակ պատկերված է դրվագը, որից ասվում է Նոր Կտակարանում. <<Ահա մոտեցավ ինձ մատնողը>>: Այդտեղ երևում էին զինվորները՝ Հուդայի ուղկցությամբ: Նկարում շատ էին սինվոլները՝ չորացած ծառը և ճուղին կանգնած անգղը խորհրդանշում են մահը, իսկ կանաչ տերևներով պատված ճյուղը խորհրդանշում է հարությունը, նապաստակները, որ նստած են ճանապարհին, որով գալիս են զինվորները, խաորհանշուն են Քրիստոսի հնազանդությունը անբեկելի մահվան առաջ: Կտռված երեք ծառերից մնացած կոճղորը խորհրդանշում են Հիսուսի խաչելությունը:


<<Տիրամայրը մանուկի հետ, ս. Հովհանը և Մարիա Մագդանելան>> կտավը նա նկարել է 1500թ.-ին և այն հասում վարպետի արվեստի մի օրինակ է: Տիրամայրը նստած է կարմիր աթոռի վրա՝ նրա գրկում Մանուկ-ՔրիստոսըՄանուկի մերկ մարմինը թվում է շատ կենդանի: Աստվածամոր կողքերում կանգնած են ս. Հովհանը և Մարիա Մագդանելան: : Մարիա Մագդանելայի կերպարում չկա արքայակն ոչինչ, ավելի շուտ նա նման է մի երիտասարդ գեղջուկ կնոջ:

Թարքմանություն  http://bibliotekar.ru/muzeumLondon/12.htm կայքից:

Комментариев нет:

Отправить комментарий