вторник, 21 января 2014 г.

Չորորդ իշխանություն

  Հասարակությունը ապահովագրված չէ մի շարք վրանգավոր երևույթներից: Օրինակ` ո՞վ է մեզ ապահովագրում նրանից, որ կրթության ոլորտում որոշ մարդկանց կամ մարմինների վատ աշխատանքի պատճառով երեխաները տգետ չեն լինի, ով է կարող մեզ երաշխավորել, որ դատավորները միշտ ճիշտ դատավճիռներ կկայացնեն, վերջ ի վերջո, մենք ապահովագրված չենք նրանից, որ անբարեխիղճ մարդիկ չեն կարող գալ իշխանության և իրենց հետ բերել բազմաթիվ խնդիրներ:
  Շատ մարդկանց կարծիքով միակ գոյություն ունեցով երևույթը, որը կարով է հեռու պահել դրանից, դա տեղեկատվական ոլորտն է, որն իզուր չեն կոչել չորորդ իշխանություն: Ինչպես կարելի է ազդել հասարակական այս կամ այն ոլորտում տեղի ունեցող երևույթների վրա, եթե ոչ լրատվության միջոցով: Եթե ամեն հասարակական մարմին կամ անհատ կարողանա հաշվետու լինի իր ամեն քայլի համար, ապա գրեթե անհնար կդառնա անարդարությունը, և միակ երևույթը, որը կարող է հետևել, որ ամեն ինչ արդար լինի, դա տեղեկատվությունն է:
  Նրանք պարտավոր են հասարակության դատին հանձնեն տեղի ունեցող ամեն-ամեն բան:
  Հին աշխարհում ընդունված է համարել տեղեկատվությանը արքաների մենաշնորհ: Միայն նրանք էին, որ տիրապետում էին ամեն տեղեկության, և նրանք էին որոշում ինչ հաղորդել և ինչ չհաղորդել: Դրան կարող էին հակադրվել միայն իշխանները և կրոնապետերը, բայց ոչ մի կերպ ժողովուրդը կամ հասարակությունը լայն առումով վերցված: Կրոնին էր կցվում  կրթական համակարգը և դա մեծ առավելություն էր տալիս:
  Օրինակ` Պապ թագավորի և եկեղեցու միջև եղած հակամարտությունը և  Փավստոս Բուզանդի հաղորդումները Պապի մասին` թե ինչպես էր նա, իբր, դևերի հետ քնում և այլ, ժամանակի տիպիկ ներկայացնում է: Սա սկսվեց այն բանից հետո, երբ Պապը որոշեց եկեղեցուն զրկել որոշ մենաշնորհներից:
  Իսկ ինչպե՞ս է դրությունը այսօր: Ունենք տեղեկատվական միջոցներ` թերթեր,  համացանց, հեռուստատեսություն, ռադիո և ահռելի քանակությամբ ունենք ինֆորմացիա, որի հետևից մենք ուղղակի չենք հասցնում և թվում է, որ ետ ենք մնում աշխարհից:
  Բայց միգուցե դա ընդամենը <<թոզ>> են փչում մեր աչքին և փորձում շեղել իրականությունից և ստեղծել տպավвրություն, որ ամեն ինչ լավ է (իհարկե, եթե անհրաժետ է այդպես ցույց տալ, եթե պետք լինի ցույց տալ որ վատ է, ցույց կտան որ վատ է):

  Ինչպե՞ս պիտի աշխատի լրագրողը.
  • Պիտի իրազեկ լինի ամեն ինչից (հակառակ դեպքում ի՞նչ պիտի հաղորդեն մեզ):
  • Տեղեկությունը պիտի հասցնի բոլորին և պիտի հասցնի առանց ուշացման (տեղեկությունը ստանալու ժամանակը և պայմանները նշելը նույնպես անհրաժեշտ է):
  • Աշխատի փաստերով, առանց կողմնապահությունների, առանց պոզ ու պոչ ավելացնելու:
  • Ներկայացնի ամենը` ներկայացնի բոլոր տեսակետերը և բոլոր տեսանկյուններից, քանզի մասամբ ներկայացվելու դեպքում ներկայացվելիքը կխեղաթյուրվի:
  • Լինի նվիրական իր գործին, ինչպես և պիտի լինի ամեն մեկը:
  Եղել են և կան մարդիկ, և լրագրողներ,  ովքեր անդավաճան են իրենց գործին` Տիգրան Հայրապետյանը վառ օրինակ:
  Սակայն <<Չորորդ իշխանությունը>>, որը գոնե ինձ համար հոմանիշ է <<Ազատությանը>>,  կարող է վատ ձեռքերում դառնալ գործիք, որը կխոչընդոտի նույն <<Ազատությանը>>: Բերեմ մի պարզ օրինակ՝  <<Գանգնամ ստայլ>> երգը հավաքեց մեկ միլիարդ դիտում: Երևի, վերջին գործոնը, որը դրան նպաստեց, դա հնչող երաժշտությունն էր: Դա շարունակվեց և հասավ երկու միլիարդի: Արդյոք հարյուրավոր չե՞ն երգերը, որոնք ավելի շատ են արժանի դառնալու ամենալսված երգ:  Բացի այդ, կա երաժիշտների, կոմպոզիտորների և երգիչների մի ամբողջ բանակ, ում գործերը արժանի են ուշադրության, սակայն լուսաբանված չեն և ծանոթ չեն մեզ և դա հոգուտ ընդամենը մեկ <<Գանգնամ ստայլի>>: Այսպես ես չեմ ճանաչում բոլոր նրանց, բայց ծանոթ եմ մի ուրախ, բայց թույլ երգի:
   Նույնպիսի երևույթներ կան բոլոր հասարակության ոլորտներում՝ կրթության մեջ, արվեստում, քաղաքականությունում,  աշխատանքում և այլուր: Այս ամենի պատճառը մեկ բառով կարելի է անվանել գովազդ:
   <<Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ձեզ չեն ասի ճշմարտությունը, ձեզ կասեն իրենց վարկածը: Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ապա ստիպված եք այն ինքնուրույն գտնել:>>  Ջուլիան Ասանժ
  <<Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանությունը տարածելը այն փրկարար միջոցներից  մեկն է, որ կազատե նրան շատ մոլորություններից:>>   Րաֆֆի

  Հ. Գ. Այսօր ինձ ավել գերադասելի է այլընտրանքը, և ձեզ ել խորհուրդ կտամ ամենուր փնտրել այն՝ այդ թվում տեղեկություն որոնելիս:
  Հ. Գ. <<Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:>>  Վազգեն Ա կաթողիկոս



ՎԱՈՒՄ կամ Ադրբեջան-Վրաստան & Co ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ-ի

  Համաշխարհային քաղաքականության մեջ կան բևեռներ՝ հզորագույն երկրներ կամ տարածաշրջաններ: Այսօր այդ բևեռներն են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիան, Արևմտյան Եվրոպան և Ռուսաստանի Դաշնությունը: Դրանք ունեն իրենց ազդեցության գոտիները և յուրաքանչյուրը ձգտում է ընդլայնել այն: Այսօր այդ ասպարեզում չեզոք երկրներ ուղղակի չեք գտնի:

  Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ձևավորվեցին 15 նորանկախ երկիր, որոնք էլ մրցակցության նոր հող ձևավորեցին իրենց ազդեցության լծակները շատացնել ձգտող բևեռների համար: Այսօր դրա համար շատ արդիական են  միջազգային, հիմնականում տնտեսական կամ ռազմա-քաղաքական կազմակերպությունները՝ Եվրոմիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՊՀ-ն, Մաքսային միությունը, որը ի դեպ նոր է սկսում ձևավորվել, ՎԱՈւՄ-ը և շատ ուրիշներ: Այդ պայքարին մասնակից են բոլոր հետխորհրդային երկրները: Որոշ երկրների հաջողվում է արագ «անցնել ինչ-որ մեկի ազդեցության տակ»՝  առանց «մեծ քաշքշուկների», ինչպիսին, օրինակ Բելոռուսիան է: Որոշ երկրների «հարցերը լուծելն էլ» երբեմն շատ դժվար է լինում, սակայն, հերթը, վաղ թե ուշ, բոլորին էլ հասնելու է: Տիգրան Հայրապետյանը ներկայացրել էր իրավիճակը ԱՊՀ տարածքում 1998 թ-ին, սակայն արդեն շատ բան է փոխվել, և այսօր ամբողջ աշխարհը հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին (հերթը Ուկրաինային է հասել): Այնտեղ նոր հեղափոխություն են իրականացրել: Ուկրաինայի համար եկել էր ընտրելու ժամանակը՝ կամ Մաքսային միություն, կամ Եվրոմիություն: Ուկրանիայի արևելյան և հարավ-արևելյան մասը կողմ է Մաքսային Միությանը անդամագրվելուն, իսկ արևելյանը, որը կազմում է մեծամասնություն, կողմ է եվրոինտեգրմանը: Այստեղ երկու կարևորագույն դործոն կա.
  1)Ուկրաինայի եվրոպական կողնորոշումը, որը պայմանավորված է Եվրոպայի ավելի բարձր կենսամակարդակով՝ համեմատած Ռուսաստանի հետ:
  2 ) Ռուսական ազդեցությունը, որը կար մինչ այդ:

Ամենայն հավանականությամբ Ուկրաինա կբաժանվի երկու մասի: 

Ինչ վերաբերում է Հայաստանի հարցին, վերջերս աշխատանքային այցով Հայաստան եկավ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ի Մաքսային միությանը ինտեգրվելու հարցը որոշելու համար: Դա մեծ իրադարձություն էր մեզ համար, քանի որ սովորաբար հակառակն է լինում. մեր նախագահն է «աշխատանքային այցով» մեկնում Ռուսաստան:
  Այդպիսի կատակ կա. «Պուտինը եկավ Հայաստան և գնաց Ռուսաստանից»: Այս խոսքերը միանշանակ ունեն իրենց  «ճշտի բաժինը», և դա տրամաբանական է: Այսօր Հայաստանը ՌԴ-ի միակն ազդեցության լծակն է տարածաշրջանում, և շատ հնարավոր է, որ դրանից է կախված Ռուսաստանի բևեռ մնալը, քանի որ Հայաստանի կորստի դեպքում այն կթուլանա այնքան, որ բևեռների միջև բալանսը կկորի, և այն, դադարելով բևեռ լինելուց, կուլ կգնա այլ բևեռներին: Հայաստանի Մաքսային միություն մտնելը միանշանակ է, և հայ դիվանագետները պետք է գիտակցեն Հայաստանի դերը ՌԴ-ի համար և դա օգտագործեն նրա հետ քաղաքականություն վարելիս՝ ստիպելով որոշակի կոմպրոմիսների գնալ, ոչ թե այդքան հեշտ ընդունել բոլոր առաջարկները՝ ոչ մի օգուտ դրանցից չքաղելով:

Հ.Գ.
 Չնայած, Ինչու՞ եմ այդքան տանջվում՝ գրելով սա, մեկ է,  անիմաստ է խոսել քաղաքականությունից: Տիգրան Հայրապետյանին էլ դա խորհուրդ կտայի: Ինչպես ասում են «Պատմությունը երբեք չի ունենա արժանի աշակերտներ»:





Նեմեսիս գործողություն

Գործողություն, որի նպատակն էր ահաբեկման միջոցով պատժել 1915-ի հայերի ցեղասպանության կազմակերպող և իրականանող ետիտթուրքաման պարագլուխներին (կոչվել է վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով): Առաջին համաշխարհային պատերազմում թուրքերի պարտությունից (1918թ.) հետո երիտթուրքական կառավարության պարագլուխները գերմանակնա սուզանավով դուրս են բերվել Կ. Պոլիսից և տարվել Գերմանիա: Օսմանյան կայսրության 1918-ի դեկտ. 16-րդ դեկրետով <<Միություն և առաջադիմություն>> կուսակցության և թուրքական կառավարության պարագլուխներ Թալյաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բոհադդին Շաքիրը  և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունը ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան: 1919-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX-րդ ընդանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքերի պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանցնացվել էն 41 գլխավորները: Նեմեսիս գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են Պատասխանատու մարմին  (ղեկավար՝ Արմեն Գարո) և Հատուկ ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան): Դործոցության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործների հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրքական վտարանդի բարձր շրջաններ: Նեմեսիս գործողությունը նախապատրաստվել է մանրամասն: Գործողության կազմակերպչական կենտրոններն էին <<Ճակատամարտ>> (Կ. Պոլիս) և <<Դրոշակ>> (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառունրի խմբերը (յուրաքանչյուրում՝ 3-5 մարդ) հետապնդում էին կոնկրետ հանցագործին  և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: Նեմեսիսի ընդացքում կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները.
1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանում է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921-ի հունիսին բեռլինում կայացել է Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
1921-ի դեկտեմբերի 5-ին արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սաիդ Հալիմին:
1922-ի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանապետ Ջեմալ Ազմիին և <<Թեշքիլաթ-ը Մահսուսե>> կազմակերպության հիմնադիր Բեահաէդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիքնապահներից մեկը):
1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևոևգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանը:
Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որին հաջողվել էր Գերմանիայից Բաքվով անցնել Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը, սպանվել է կարմիր բանակի զորամասերից մեկի հետ (որի հրամանատարներից էր Հակոբ Մելքումովը) զինված ընդհարման ժամանակ:
Հայ վրիժառուներին չի հաջովել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափրձ կատարել Մուստաֆա Քեմալի դեմ, ինչի համար և մյուս դավադիրների հետ մապատժի է ենթարկնել:
Բացի երիտթուրքերի պարագլուխներից հայ ահաբեկիչները վերացրել են Ադրբեջանի մուսավաթակն կառավարության մի քանի գործիչների, որոնք մեղադրվում էին 1918-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու մեջ: 1920-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանել է Ագրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ 1921-ի հուլիսի 19-ին Միսաք Թոռլաքյանը Կ. Պոլիսում գնդաահարել է Շուշիի հայերի  ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջվանշիրին: Նեմեսիս գործողության իրականացման ընդացքում չի տուժել ոչ մի պատահական մարդ:

Աղբյուր՝ Հայկակն Հարց հանրագիտարան; Երևան 1996թ.; էջ 355:

Վերլուծություն.

Նեմեսիս գործողությունը, դա ահաբեկչական գործողությունների ամբողջություն էր, որում իրագործվում էր Թուրքիայի կառավրության կողմից սահմանված մահապատիժը Մեծ եղեռնի հիմնական կազմակերպիչների նկատմամբ: Ոչ ավել, ոչ պակաս դա վրեժխնդրություն էր: Վրեժխնդրությանը շատերը բացասական են վերաբերվում, համարելով, որ դրանով կորցրածդ հետ չես բերի, միայն ինչ որ բան կխլես քեզնից խլողից: Սակայն, իմ կարծիքով, <<Նեմեսիս գործողությունը>> միակ սթափ պատասխանն էր Մեծ եղեռնին և դրա իրագործողներին ամբողջ հետագա պատմության ընդացքում: Նախ այն, որ այդ մեծ վճռագործության մեջ մեղադրելը ամբողջ թուրք ժողովրդին ուղղակի զրպարտություն է և ուրիշ ոչինչ, ինչով և զբաղվում են այսօր շատերը: Հետո այն, որ հայկական կառավարությունը իր առաջ նպատակ է դրել, որ Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը, և դարան զուգահեռ ասվում է, որ պետք հարգվի և հավերժացվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Բայց հենց այդ հարցը բարձրացնեղներն իսկ, օգտագործելով ցեղասպանության հարցը որպես քաղաքական լծակ՝ գործիք, իրենց նպատակներին հասնելու համար, անհարգում են դրանով զոհերի հիշատակը: Այն, որ ուրիշ երկրներն են ճանաչում Մեծ եղեռնը, նույնպես քաղաքական քայլ է:
 Մնում է միայն մի բան՝ վրեժխնդրություն, որը իրագործվեց և պատմության մեջ մնաց <<Նեմեսիս>> անվամբ:




Հարկային սիստեմը և բնակչությունից գանձվող հարկերն ու տուրքերը XVI-XVIII դդ

Նախաբան.
Մեզ հայտնի է, որ Հայաստանը XVI-XVIII դդ բաժանված է եղել երկու մասի՝ արևմտյան Հայաստանը գտնվել է Թուրքական կայսրության ենթակայության տակ, իսկ արևելյան Հայաստանը Սեֆյան Իրանի: Հայ բնակչության ապրումները հասկանալու համար պետք է միայն ուսումնասիրել XVI-XVIII դդ տնտեսական վիճակը՝ մասնավորապես հարկային սիստեմը, որը կիրառում էին հայ բնակչության նկատմամբ: Պարսիկների վերաբերմունքը հայերի նկատմամբ, մեղմասաց, շատ վատ էր, և դա արտացոլվում է ամենուր՝  այդ թվում և հարկային սիստեմի վրա:
Բովանդակություն.
Ահա XVI-XVIII դարերի սկբնաղբյուրներում բնակչության տարբեր խավերից գանձվող հարկերի ու տուրքերի ոչ լրիվ ցանկը:
1.      Մալ կամ մալիյյե կոչվում էր այն հիմնական հարկը, որ գանձվում էր բոլոր տեսակի եկամտաբեր սեփականություններից՝ սերմանելի տարածություններից, այգիներից, բանջարանոցներից և այլ հողային ստացվածքներից, ջրաղացներից, ձիթհանքներից, ջրանցքներից ու աղբյուրներից, իսկ քաղաքներում՝ բաղնիքներից, ներկատներից, խանութներից և այլն:
2.      Չոբանբեկի կանխիկ դրամով գանձվում էր մանր եղջերավոր անասունների դիմաց: Որոշ աղբյուրներում այս հարկը կոչվում էր նաև քոդավ:
3.      Ջիզյա այլակրոնության հարկ կամ գլխահարկ, որ գանձվում էր յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա տղամարդուց, տարին մեկ անգամ, երեք տարբեր՝ ստորին, միջին և վերին սակերով, ըստ հարկատուի՝ ռայաթի կարողության: Յուրաքանչյուր հարկատու համայնքի գլխահարկը միշտ հաշվվում էր միատեղ և միանվագ պահանջվում էր տվյալ համայնքից:
4.      Բիգար ռայաթների պարտադիր անվճար աշխատանքը, ամրությունների, բերդերի, ջրանցքների, ճանապարհների վրա և ռազմական աշխատանքների ժամանակ:
5.      Շիգար հաշվում է միշտ բիգարի հետ միասին: Դա ռայաթների պարտադիր աշխատանքն է հօգուտ արքունիքի:
6.      Ուլաղ և ուլամ այս երկու համանիշ տերմիններով էր կոչվում ռայաթների այն պարտավորությունը, որ նրանք կատարում էին իրենց փոխադրական միջոցները տրամադրելով զինվորականությանն ու պետական պաշտոնեությանը: Ձիերի, էշերի, ջորիների, ուղտերի և այլ փոխադրամիջոցների հավաքագրումներ կատարվում էին նաև խոշոր զորաշարժերի ժամանակ: Այս դեպքում գյուղացիներն ևս պարտավոր էին հետիոտն ուղեկցել բանակի պաշարն ու հանդերձանքը:
7.      Ավարիզ այս տերմինով էր կոչվում ռայաթների արտակարգ պարտադիր աշխատանքը զանազան պատահարների (հեղեղ, մորեխ և այլն) ժամանակ, որը հաճախ փոխարինվում էր դրամական տուրքով:
8.      Սուրսաթ-ները ռազմական արշավաքների ժամանակ հարկատու բնակչության վրա դրվող այն պարտավորություններն էին, որոնք հատուցվում էին հատկապես մեծ քանակությամբ հացահատիկով և այլ մթերքներով: Ռայաթները ոչ միայն պարտավոր էին ամենակարճ ժամկետներում տալ պահանջված քանակությամբ մթերքները այլև սեփական գրաստներով (բեռնակիր կենդանի) տանել այն և օրդույում (բանակատեղի) հանձնել զորամասի հրամանատարությանը:
9.      Չերիք էր կոչվվու բնակչության  և հատկապես քոչվորության զինվորական կամ աշխարհազորային պարտավորությունը: Այս պարտավորությունը հողագրոծ բնակչության համար փոխարինվում էր դրամական տուրքով:
10.  Իխրաջաթ-ե կալ’ե (ամրոցի հարկ)- տուրքեր, որ ռայաթները պարտավոր էին հատուցել մոտակա ամրոցների ու բերդերի բերդապահ կայազորի կարիքները հոգալու համար (շինարար բանվորներ, մթերքներ, վառելիք և այլն):
11.  Սավարին հատուկ տուրքեր, որ գանձվում էր ռայաթներից, երբ տվյալ վայրից անցնում, կամ այնտեղ իջևանում էր շահը կամ թագավորական ընտանիքից որևե մեկը իր շքախմբով:
12.  Նզուլ դրանք այն պարտավորություններն էին, որոնք հատուցվում էին մեծ մասամբ բնամթերքով, այն դեպքում, երբ գյուղում իջևանում էին բարձրաստիճան զինվորականներ ու պետական պաշտոնյաններ կամ օտարերկրյա դեսպանություններ:
13.  Կոնալղա այսպես էր կոչվում թագավորական սուրհանդակներին, նամակատարներին և ընդհանրապես պաշտոնական, հաճախ նաև ոչ պաշտոնական գործերով երդևեկող բարձրաստիճան և կրտսեր պաշտոնեությանը հյուրընկալելու պարտավորությունը, որ հայկական աղբյուրներում անվանվում է բռնահյուր:
14.  Ալաֆե և ուլաֆե գյուղերում իջևանող պետական պաշտոնյաների գրաստներին տրվող կերը: Այս տուրքը մեծ մասամբ հատուցվում էր մթերքով (խոտ, դարման, գարի և այլն): Շատ դեպքերում, սակայն, այն փոխարինվում էր դրական տուրքով:
15.  Խիդմաթանե թուրքերեն անվանվում էր նաև խուլուղ և գանձվում էր իփր վարձատրություն այն ծառայության, երբ հարկահանները զանազան առիթներով գալիս էին գյուղ և զբաղվում հարկերի ճշտման և գանձման գործերով:
16.  Էհդաս երբ թյուլդրաները կամ տվյալ վայրի պետական հարկերի կապալառուները զբաղվում էին ռայաթների միջև ծագած քննությամբ, դրա համար կողմերից գանձում էին հատուկ տուրք (պատահարի տուրք): XVI-XVII դարերում գյուղից գանձվող հարկերի ընդհանուր գումարի մեջ նախատեսվում էր նաև որոշ տոկոս, որը համայնքը պարտավոր էր վճարե թյուլդարին, անկախ այն բանից, թե այդ տարի գյուղում վեճեր քննվել են թե ոչ:
17.  Ռասմ-ալ-սուդուր_ սադրի կամ գլխավոր կրոնական դատավորի օգտին գանձվող տուրք:
18.  Ռասմ-ալ-վիզարաթ_ վեզիրի, Արևելյան Հայաստանում հատկապես Ազերբայջանի վեզիրի օգտին գանձվող տուրք:
19.  Ռուսում-ե դարուղեգի տուրք, որը գանձվում էր հօգուտ տվյալ մահարի կամ նահիայի դարուղայի (գլխավոր ոստիկանապետ ու հարկահան):
20.  Սալամի կամ հոգնակի սալամաթ էր կոչվում այն տուրքը, որ պարտադիր նվերների ձևով հատուցվում էր նոր նշանակված խանին, հաքիմին, թիուլդարին և մյուս իշխանավորներին, երբ համայնքի ներկայացուցիչները գնում էին ներկայանլու նրանց և բալի գալուստ մախթելու:
21.  Էյդի-ֆյոդալ-իշխանավորներին կամ տեղական բարձրաստիճան նահանգապետներին ու այլ պետական պաշտոնյաներին մուսոլւմանական մեծ տոների ժամանակ նվերների անվան տակ տրվող պարտադիր տուրք:
22.  Նովրուզի-պարսկական Նոր Տարվա առաջին օրը՝ գարնանամուտին ֆեոդալին, կամ պետական պաշտոնյաներին մատուցվող պարտադիր նվեր-տուրք:
23.  Փիշքաշ-զանազան առիթներով բնակչության կողմից ֆեոդալին և պետական պաշտոնյաներին մատուցվող նվերներ:
24.  Թարհ-այսպես էր կոչվում պետական պաշտոնյաների կողմից բնակչության նկատմամբ կիրարվող այն հարկադրանքը երբ ռայաթներին ստիպում որևե ապրանք չնչին գնով զիջել իրնենց, կամ, ընդհակառակը, որևե ապրանք բարձր գնով գնել իրենցից:
25.  Դասթանդազ տերմինի տակ հասկացվում էր պետական պաշտոնյաների այլազան ոտնձգությունները, ռայաթների ինչքի և ունեցվածքի նկատմամբ:
26.  Շանակիսաթ-ապորինի պահանջմունքներ, շահատակություններ, հարստահարություններ:
27.  Շիլթաղաթ-պետական պաշտոնյաների կողմից զանազան զրպարտություններով, կեղծ ու հնարովի պատրվագներով ռայաթներից շորթել:
28.  Իխրաջաթ, այն ծախքերն են, որ վերը նշած տարբեր առիթներով պարտադրվում էին առանձին հարկատու համայնքների:
29.  Վջուհաթ, թավաջջուհաթ, մութավաջջեհաթ դիվանի անվանվում էին բոլոր տեսակի պետական հարկերը, որոնք մեծ մասամբ գանձվում էին կանխիկ դրամով:
30.  Հոկուկ-ե դիվանի կամ թաքալիֆ-ե դիվանի տերմիններով արտահայտվում էր հարկատու բնակչության պետության նկատմամբ ունեցած բոլոր տեսակի հարկային պարտավորությունները:

Սակայն սա դեռ բոլորը չէր: Աշխատավոր գյուղացիությունը շահագործման էր ենթարկվում նաև իր իսկ համայնքի ներսում բուն դրած գյուղական ավագների, քյադխուդարների, մելիքների ու գյուզացիության դասի այլ ներկայացուցիչնեչի կողմից: Գյուղական ավագները, տանուտերերն ու քյաթխուդաները բացի այն, որ զանազան խարդախությունների ու չարաշահումների միջոցով հափշտակում ու յուրացնում էին համայնքի միջոցները, համայնքի անդամ հողագործ գյուղացիներից գանձում էին նաև հատուկ տուրքեր, որոնք կոչվում էին ռուսում-ե քյաթխուդայի (քյաթխուդայական տուրքեր):Գյուղի և քաղաքի հայ աշխատավորը ուներ նաև պարտավորություններ եկեղեցու նկատմամբ, որը նույնքան պարտադիր էր, որքան մյուս հարկերը: Այդ իրավունքները հաստատված և ամրապնդված էին շահական հրովարտակներով, որոնց մեջ խստորեն կարգադրվում էր հայ ռայաթներին՝ հնուց ընդունված բոլոր հոգևոր տուրքերը անթերի վճարել եկեղեցու սպասավորներին: Եկեղեցական տուրքերը բաժանվում էին երեք խմբի, որոնց մասին հիշված է Հակոբ Շամախեցի (1759-1763) և Սիմեոն Երևանցի (1763-1780) կաթողիկոսների կոնդակներում (հրամաններում):
Ա. Հայրապետական հասք և տուրք, որոնք տրվում էին կաթողիկոսներին:
Բ. Եպիսկոպոսական կամ առաջնորդական հասք և տուրք, որոնք տրվում էին առանձին թեմերի առաջնորդներին, կամ այն վանքերին, որոնց վիճակի մեջ էին մտնում տվյալ գաղութի ռայաթները:
Գ. Քահանայական հասք և տուրք, որոնք վճարում էին քահանաներին ծնունդի, մկրտության, ամուսնության, թաղման, տնորհներքի, գերեզմանօրհներգի, մատաղի և այլ  ծիսակատարությունների համար:
Ինչպես մեռոնի բաժանման, կամ նվիրատվության համար կաթողիկոսի անունով գանձվող տուրքը, այնպես նաև պտղին, գանձանակը, հոգեբաժինը, քառասնիկը, կտակը, աթռամասը, կնքդրամը, կողոպուտը (եկիսկոպոսների համար հանդերձի համար տրվող տուրք) տյառնականը, խաչօրհնեքը և այլ եկեղեցական տուրքեր ամբողջապես գանձվում էին կանխիկ դրամով: Իսկ եկիսկոպոսական և մանավանդ քահանայական տուրքերը մեծ մասամբ բնամթերքով էին հատուցվում:
Աղբյուր՝ Հայ ժողովրդի պատմություն; ակադեմիակնա հրատարակություն, 4-րդ հատոր, 268 էջ:
Վերջաբան.

Հայ ժողովուրդը օտարի տիրապետության տակ կրում է բազմաթիվ տանջանքներ: Այդ բոլոր հարկերի տեսակները ստեղծված էին միայն ու միայն հայկական բնակչությունը թալանելու և հարստահարելու համար: Այդ նպատակով ստեղծվում են անթիվ տեղի ու անտեղի հարկետ, որոնց զգալի մասը ուղղակի չի տեղավորվում ոչ մի երևակայութթյան սահմաններում: Պարսիկների վատ վերաբերմունքը հայերի նկատմամբ պայմանավորված էր մի շարք գործոններով՝ սկսած հայ ժողովրդի անկախանալու ձգտումներով և վերջացրած կրոնով: Կրոնը այս ժամանակաշրջանում բացառիկ դիրք ուներ: Նադիր շահը հասկանալով եկեղեցու ազդեցությունը հայ ժողովրգի վրա, պահպանեց Եկեղեցու բոլոր իրավունքներն ու արտոնությունները, և այդ ամենին ի տրիտուր Եկեղեցին որոշ դեպքերում կանխեց հայերի ապստամբությունը Սեֆյան Իրանի դեմ: Բացի այդ Եկեղեցին շարունակում էր իր հարկահավաքությունը հայ բնակչությունից, որը երևում է աղբյուրում: Այս պայմաններում հայ ժողովրդի գոյատևումը անհնար էր և այդ պաճառով հետագա պատմաան իրադարձությունների հետևանքով չմնաց հայ բնակչություն, որ ենթակա լինի Պարսկաստանին՝ արևմտյան Հայաստանի մեծ  մասը գրավեց Ռուսաստանը, իսկ մնացյալ հատվածի բնակչությունը գաղթեց Պարսկաստանից: