Հայոց լեզու և գրականություն


2014-2015ուս.տարի, 2-րդ կիսամյակ, ընթացիկ ինքնաստուգումներ /ստուգում 4/
Ստուգում-4
1.    Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ
2) աման-րյա, դեզնազ-ծ, երկար-րյա, մեղմ-րեն
3 վազ-րոք, տն-րեն, օր-րոց, մեղմ-րոր
Ճիշտ  պատասխանը    բացակայում  է:
2.    Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:
1) անխա-, Գա-րիել, գրա-ար, ջրար-ի
2) նր-ակազմ, շամ-ուտ, վիրա-, շեղ-
3) անխա-ան, ող-աձայն, հուսախա-, բոր-
4) Համ-արձումյան, դա-նեպսակ, ող-երգակ, հար-ել
3.    Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:
1) ստահո-, եր-իկ, ան-ամալույծ, վարսան-
2) երիզոր-, եր-վյալ, անդա-ար, որ-ատունկ
3) դ-ում, վաղոր-այն, Տր-ատ, բաղդա-ել
4) կորնթար-, անհող-ող-, ար-ուկ, խոր-ություն
4.    Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն չկա:

1) ըն-եմ, կեղ-ամ, տա-ասեռ, վշտա-ուկ
2) զարտու-ի, տա-երք, մանրազ-ին, հինգե-որդ
3) բնօ-ան, հո-ասուն, կիլովա-, ու-եկալ
4) ու-եպայուսակ, տա-աբանություն, ա-ման, ֆի-
5.    Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկնքի մթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,
Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:
1) երկուսում
2) երեքում
3) չորսում
4) բոլորում

6.    Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1) գիշեր (ցերեկ), ոչ (ոք), ստեպ (ստեպ), տուն (թանգարան)
2) ալ (կարմիր), բուք (բորան), դեփ (դեղին), կողք (կողքի)
3) վերև (ներքև), դեմ (դիմաց), դեսից (դենից), մանր (մունր)
4) ժամ (պատարագ), գնացող (եկող), պատեհ (անպատեհ), առոք (փառոք)
7.    Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:
1) Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
2) Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:
3) Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
4) Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:
8.    Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կպչեմ վառ կարոտով,
Լամ ու խնդամ, մայրի´կ ջան
(Ա. Իսահակյան)
1) չորսում
2) երկուսում
3) բոլորում
4) երեքում
9.    Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:
1) Դոստոևսկի, համակարգիչ, գոնե, մոտ գալ
2) համերկրացի, մանավանդ, գիշանգղ, Հայնե
3) ուրեմն, նվագավարը, փոքր, քանիերորդ
4) ֆուտբոլ, այսինքն, արքայադուստր, քաղաքը
10.  Ո՞րը տարագիր բառի հոմանիշը չէ:
1) պանդուխտ
2) թափառական
3) ասպնջական
4) աստանդական

11.  Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:

1) Հայաստա՛ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
2) Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
3) Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
4) Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
12.  Ո՞ր շարքի բոլոր դարձվածքների իմաստներն են ճիշտ բացատրված:
1) քունը խլել-մտատանջելսիրտը ելնել-հուզվելգլուխ պահել-թաքնվել
2) աստծու կրակ-շատիժոտքը կապել-արգելք լինելջուր ծեծել-լողանալ
3) աչքը բաց-ճարպիկհող դառնալ-մեռնելերես չունենալ-կեղծել
4)  ճանապարհի բերել-դաստիարակելքամուն տալ-վատնելերկու խոսք-հակիրճ ասելիք

13.  Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:
1) ճանապարհը ոտքով անցնել
2) ականջին օղ անել
3) խելք խելքի տալ
4) աչքը վրան պահել
14.  Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:
1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ
2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ
3) պատվարժան-անարգ, նոր-վերջին
4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ

15.  Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) գարեջուր, պարընկեր, հայազգի
2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք
4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

16.  Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:
1) ուղևոր
2) ճեմարան
3) սեղմակ
4) համեղանալ

17.  Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:
1) չվացուցակ
2) հնգամյա
3) արյունարբու
4) դյուրագրգիռ

18.  Ո՞րն է բաշխական թվաան:
1) վեցերորդ
2) հարյուրական
3) մի երկու
4)  մեկ քառորդ
19.  Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում ներվերջավորությամբ:
1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
20.  Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:
1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:
2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:
3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:
4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:




Իմ վերջին ուսումնական տարին

Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում մանկապարտեզից և հնարավորություն եմ ունեցել հետևել նրա գործունեությունը այդ բոլոր տարիներին:
Երրորդ դասարանում հայոց լեզվի դասին հանձնարարություն ստացանք ՝ գրել շարադրություն՝ <<Իմ երազանքների դպրոցը>> թեմայով: Քրոջս պատկերացրած երազանքների դպրոցը պիտի լիներ ամբողջությամբ ապակեպատ, որպեսզի բնությունը ավելի հասանելի լինի և այլն: Պարզվեց, որ տիար Բլեյանը կարդացել է այդ շարադրությունը, հավանել է և ցանկանում է իրագործել դա: Թե ինչ դուրս եկավ, ինքներդ գիտեք:
Այս առումով շատ եմ կարևորում, այն որ սովորողի ցանկացած լավ նախաձեռնություն գոնե որոշ չափով իրականանում է: Համեմատել ուրիշ դպրոցների հետ չեմ կարող, որովհետև չեմ սովորել: Շատերն ասում են, որ մեզ մոտ ոչինչ չեն սովորեցնում: Որպես կանոն, այդ ասողները առհասարակ ծանոթ չեն կրթահամալիրի գործունեությունը և հայտնի չի, թե որտեղից է այդ կարծիքը ձևավորվել: Կարող եմ մի բան ասել այս մասին՝ մեր սովորողը ազատ է և ինքն է՝ չի սովորում, թող չսովորի: Հակառակ դեպքում սովորողն ունի բոլոր պայմանները սովորելու համար: Եղած ոլորտներից բոլորում կրթահամալիրն ունի նվաճումներ: Գրականության և արվեստի ոլորտում պարբերաբսր ունենում ենք միջոցառումներ, հանդիպումներ տարբեր գործիչների հետ, հասարակագիտական ստուգատեսներ ենք ունենում, <<Տիգրան Հայրապետյան>> օրեր, Էկոտուր, <<Թումանյանական>> օրեր, <<Տերյանական օրեր>> և այլն:






Պյոտր Մամոնով. Թարգմանություն ռուսերենից
 Սեր- երբ ամանները առանց հերթ էս լվանում

Տեսնել լավը և կառչել դրանից՝ զարգացման միակ արդյունավետ ճանապարհը: Ուրիշները կարող են շատ բաներ սխալ անել, բայց նպայման լինում է մի բան, որ լավ են անում: Հենց դրանից էլ պետք է կառչել և չպետք է ուշադրություն  դարձնել մնացած աղբի վրա:   Սերը ոչ թե շարժում է, այլ գործողություն է: Անպայման չի աֆրիկյան  զգացմունքներով այրվես տատիկի հանդեպ, որպեսզի նրան մետրոյում տեղ զիջես: Քո արարքը նույնպես սեր է: Սերը,  երբ ամանները առանց հերթ էս լվանում:



Ավետիք Իսահակյան. Աբու-Լալա-Մահարի

Իսահակյանի այս ստեղծագործությունը նվիրված է  մեր վատ կողմերը բացահայտելուն, որոնք էլ պայմանավորում են մարդկանց վատ արարքները: Պետք է անպայման նշել, որ այս ստեղծագործությունը Իսահակյանի այն գործերից է, որոնք նրան դարձնում են մեծ գրող:

Յուրօրինակությունը այն է, որ նա վատաբանում է այն երևույթները, որոնք մենք համարում ենք կյանքի լավ կողմեր՝ միակ կյանքի իմաստ: Վատաբանվում է ընկերությունը, բարեկամությունը, սերը: Իրոք այնպիսի բաներ, որոնց համար արժի և ապրել, և մահանալ: Ու կան նրանք, ովքեր փորձում են դա ծառայեցնել իրենց շահին՝ խաղալով մարդկանց զգացմունքների հետ:

 

Բացի դրանից, նա մեզ ստիպում է ևս մեկ անգամ քննադատել մեզ, մեր բարեկամներին, ընկերներին և մեր հարաբերությունները: Քանզի կան շատ մարդիկ, ովքեր հանդուրժում են իրենց հարևաններին, բայց նախընտրում են չբարձրացնել այդ խնդիրը և ուղղակի ապրել դրանով:  Համաձայնեք, որ դա այդքան էլ ճիշտ չի:

Եվ դրա հետ մեկտեղ, եթե դու համերաշխ ես հարևանիդ հետ և հանդուրժելու խնդիր չունես, այլ ընդհակառակը առանց նրա չես կարող, կասկածի տակ դնելով այդ ամենը, միայն կմածացնես քո սերը նրա հանդեպ, իսկ եթե քո մեջ չբարձրացնես այդ հարցը, ուղղակի լճացում կառաջանա:

Այսպիսով կարդալով այս ստեղծագործությոնը՝ մենք ևս մեկ քայ առաջ ենք գնում մեր ինքնաճանաչողության հարցում: ​

 

 

 

  Հովհաննես Թումանյան նախագիծ...

Հովհաննես Թումանյան. մեր գրականության ամենահայտնի դեմքը՝ նրան ճանաչում են բոլորը՝ երեք տարեկանից սկսած: Սակայն ո՞րն է պաճառը՝ ինչո՞ւ են այդքան մեծարում Թումանյանին, և վերջապես ինչո՞ւ է հենց նա <<Ամեայն հայոց բանաստեղծը>>, այլ ոչ՝ մեկ ուրիշը: Կարծում եմ՝ այս հարցը հետաքրքիր է բոլորին:

  Նախ նշեմ, որ նա կատարել է հավաքագրումներ՝ ազգային բառ ու բանի, ավանդույթի ու կերպարի, ինչպես Կոմիտասն է հավաքել ժողովրդական երգերը, նշանագրել, մշակել և վերադարձրել ժողովրդին ու հետագա սերնդներին: Եվ ինչպես Կոմիտասն է հայ ազգային երգահան, այդպես էլ Թումանյանն է ազգային գրող:

  Ասում են, թե <<Սասունցի Դավիթն>> է հայ ազգը, մենտալիտետը  նկարագրող ստեղծագործությունը, իսկ ես ասում եմ, որ Թումանյանի ստեղծագործություններն են հայ ազգին նկարագրողը: Հիշեք Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը ու կտեսնեք հայկական մենթալիտետին բնորոշ մի որևէ տարր, իսկ դրանք բոլորն իրար հետ կկազմեն մի  հայի տեսակի՝ ամբողջական նկարագիր: Թումանյանը գրել է, որպեսզի մենք մեզ տեսնենք կողքից ու աշխատենք մեր թերությունների վրա:   Սակայն, ինչքան Թումանյանի կերպարներն են սիրված, այնքան էլ հերոսների՝ մեր, թերություններն են անբաժանելի ու ինչքան անբաժանելի են այդ թերությունները, այնքան մեծ ու արդիական ու հավերժ է դառնում Թումանյանը: Պարզվում է, որ շատ էլ անբաժան են դրանք:

  Թումանյանը մեծագույն աշխատանք է տարել այս գործում՝ գրել է հեքիաթներ, պատմվածքներ, լեգենդներ, բալլադներ, բանաստեղծություններ և դրանցից յուրաքանչուրն ունի իր դերն ու նշանակությունը:

  Նրա պատմվածքներն արտացոլում են հայ հասարակությունը, նրա հոգեբանությունը, թերությունները, արատները: Ամեն ինչ գրված է դիպուկ ու անմիջական և ուրիշ ելք չի թողնում, քան ստիպել փոխվել: Իհարկե այդ փոփոխությունը միանգամից չի լինի, այն կարելի է անել աստիճանաբար միայն՝ սերնդեսերունդ: Չէ որ մենք խոսում ենք հասարակությունը փոխելու մասին: Իսկ առաջընթաց, իհարկե, կա:

  Բացի այդ, Թումանյանն ունի նաև ստեղծագործություններ, որոնք չեն սահմանափակվում նեղ՝ ազայինի շրջանակներում: Դրանք հիմնականում բանաստեղծություններն են, որոնցում  նա բացի ազգային հարցերից շոշափում է նաև այլ՝ ավելի գլոբալ թեմաներ: Կարծում եմ, որ դրանք կարդալով մեծ բան կստանա աշխարհի ցանկացած մարդ՝ անկախ կրոնական, կամ ազգային պատկանելիությունից:

 

Հ. ԳԹումանյան շատ կարդացեք:



Առաջին սեր


Հետևելով իմ հասակակիցների օրինակին՝ գրում եմ էսսե սիրո մասին՝ իմ առաջին սիրո մասին: Ասեմ, որ սա ինձ համար շատ բարդ թեմա է՝ բազմիցս փորձել եմ գրել, բայց չի ստացվել:                                                                                                   Ասաջին անգամ սերանման մի բան ինձ հետ պարահեց, երբ տասնմեկ տարեկան էի: Երևի տեսած կլինեք ֆիլմերում, երբ տղան աղջկան տեսնում և սիրահարվում է, և այդ մի քանի ռոմանտիկ վայրկյանները, երբ ժամանակը դանդաղում է, իսկ տղան այդ ընթացքում հիանում է աղջկա համեստ ու գեղեցիկ շարժումներով, քամուց օրորվող մազերով: Նույնը պատահեց ինձ հետ: Ասում են՝  այդ պահերին ժամանակը կանգ է առնում և, իրոք, կանգ է առնում: Ափսոս, որ ժամանակի հետ ես էլ էի քարացել ու գամվել կանգնածս տեղը: Միայն աչքերս էին, որ չէին կորցրել շարժվելու ունակությունը, բայց էդ անտեր մնացածներն էլ չռվել էին մի պատկերի վրա ու չէին ուզում ուրիշ տեղ նայել: Քիչ անց ես հիշեցի, որ կողքիս մարդ կա՝  <<նրա>> մայրը, ու ճնշեցի այդ զգացումս: Թե ինչքան տևեց դա, չեմ կարող ասել, դե ինքներդ էք հասկանում, ժամանակը դանդաղել էր, ես էլ կորցրել էի դրա զգացումը: Միայն կարող եմ ասել, որ հենց այդտեղ սկսվեց, այդտեղ էլ վերջացավ իմ առաջին սերը ու, ճիշտն ասած, ես դրանից ոչ մի հաճույք չստացա՝ միայն մեկ-երկու ամիս անց մտքովս անցավ, որ դա կարող է սեր լինել, հետո մտածեցի, որ սերն այդքան խղճուկ չի լինի ու հասկացա՝ իսկական սերը դեռ առջևում է:

Հ. Գ. Չնայած՝ մեծ դժվարությամբ գրեցի այս կարճլիկ էսսեն, մեկ ,է այն անավարտ է, շատ բաներ կան ասելու, որ չեմ համարձակվում: Նախապես որոշել էի, որ գոնե գաղտնիքներիս մի մասը կբացահայտեմ ձեզ, բայց մեկ օր չանցած հասցրեցի մտափոխվել:

Հ.Գ. Փորձել եմ գրել զգացումնային, այն ինչ, ըստ ուսուցչուհուս, ինձ պակասում է:

Սևակյան նախագծեր շարքից…I


1. Ընթերցեք.

Ընթերցեցի
2. Գրավոր մտորեք. կարող եք համաձայնել-չհամաձայնել, յուրովի զարգացնել միտքը:

Միանշանակ համամիտ եմ՝ տգեղ կինը տրվում է, ինչպես կտրվեր վերջին անգամ: Դա իրոք այդպես է: Իսկ ինչպե՞ս կարելի  է սիրել տգեղ կնոջը: Դա ինչ որ տեղ հնարավոր է, քանի որ չկա կոնկրետ սահմանում, կամ սահման գեղեցկությանը: Բոլոր ժամանակներում և քաղաքակրթություններում փորձել են տալ սահմանում՝ արհեստական սահմաններ տալ գեղեցիկին: Օրիակ՝ <<90, 60, 90>>,  կամ նույն ֆրանսիայում գեղեցկությունը, կոպիտասաց, հակադարձ համեմատական է կնոջ գոտկատեղի լայնությանը՝ ինչքան նիհար, այնքան գեղեցիկ, և վերջ ի վերջո կինը պիտի մի բան ունենա, դրանցից բռնվելու համար, թե չէ: Բայց մեկ է գեղեցիկը անբացատրելի է, չունի սահման, կամ սահմանում, ու ի վերջո  կինը հենց այդ պաճառով տդեղ չի կարող լինել և <<ամեն անգամ տրվել, կարծես տրվում է վերջին անգամ>>: Դա իմ ու միայն իմ օբեկտիվ կարծիքն է՝ միայն իմ:

Հ.Գ. Այս թեմայի շուրջ դասարանում քննարկում գնաց, թե որն է գեղեցիկը և ինչպես է այն ընկալվում: Մի ամբողջ դասաժամ աղջիկներով իրար մեջ քննարկեցին: Իրար կարծիքը իրենց գեղեցկության մասին ավելի էր հետաքրքրում նրանց, քան տղաներինը: Չէ, ասեմ ավելին, տղերքի տարծիքը նրանց ընդանրապես չէր հետեքրքրում: <<Դե էդ վայրենիները ինչ կարան հասկանան վեհ արվեստի գլուխգործոցից>>: Երևի մի այդպիսի կարծիքի են մեր մասին: Հիմա աղջիկների զուգվել-զարդարվելը ու՞մ համար է՝ տղաների, մյուս աղջիկների, թե իրենք իրենց: Չեմ մանում: 

3. Բառարանների մասին: Կարճ պատասխանեք նշված հարցերին.
Օգտվո՞ւմ եմ բառարանից:
Այո, օգտվում եմ:

Ո՞ր տեսակի բառարաններից եմ օգտվում:
Հիմնականում translate.google.ru-ից, երբեմն նաև օգտվում եմ աշխարհագրական բառարաններից:

Ո՞րն է բառարանում նայածս վերջին բառը
Թութ, որը ռուսերեն թարգմանելիս նշանակում է շելկովիցա՝ шелковица:

4. Բառարանային էքսկուրս I
Բացատրական բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տաս բառ, որոնք երբևէ չէիք լսել:

Լաթերես- Լաթե երես ունեցող, լաթի երեսով:

խենթուլիկ-1.Չափազանց չարաճճի, խենթ արարքներ թույլ տվող, խենթուկ: 2. Հիմար, անխելք, խելքից պակաս:

Պահորակ- Համապատասխան պայմաններում երկար պահելու շնորհիվ լավորակ դարձած: Դրա զագացման մասին են վկայում, ըստ երևույթի, հատուկ մշակման միջոցով պատրաստված պահորակ գինիները:

Ղոչի- Այն մարդը, որ իր ուժին դիմելով ապօրինի գործեր է կատարում:

Ղոչաղություն-Ղոչաղ լինելը, քաջություն, արիություն:

Թակածո- Ծեծած, ծեծված (մսի մասին):

Ընդօթյակ- Թատրոնում օթյակների տակի շարքերը:

Կաբինետամոլ- Վարչական աշխատանքի՝ պաշտոնի մոլի սիրահար, պաշտոնամոլ:

Կռլավել- Կատվի ուժգին մլվոց հարձակել, մլավել:

Սազնադար- 1. Սազ նվագող; 2. նվագարան նվագող, նվագածու:


5. Բառարանային էքսկուրս II
Գտեք հինգ բառ, որոնց հոմանիշների մեջ կային այնպիսիները, որոնք երբևէ չեք լսել:
Գունարմատ- Տորոն, տորուն, ալաժարհի, ալիզարին:

Դանի- Նվիկ, նվիճ, շավարշարյուն, շավաշարյուն:

Զորաձև- Զորանման:

Մազազարկվել- Լերկանալ, կենդանանալ:


6. Բառարանային էքսկուրս III
Գտեք ձեր, ձեր ծնողների անունների բացատրությունները:

Էդուարդ-(Ēadweard) նշանակում է գանձերի, ունեցվածքի և երջանկության պահապան՝  ead նշանակում է երջանկի, ծաղկուն և weard պահապան(անգ.):

Քրիստինե-Քրիստոսին նվիրված, քրիստոնյա (հուն.):

Մարտին- մարտական, նվիրված Մարսին՝ հինհռոմեական ռազմի աստծում:





Բոդլերյան խաղ I
Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դուասա՝հանելուկմարդհո՞րդքրո՞ջդթե՞ եղբորդ:
Ամենից շատ սիրում եմ ընտանիքըերևի աշխարհի ամենակատարյալ միությունըոր ստեղծել էմարդը:
Բարեկամների՞դ:
Սիրում եմ նրա անդամներին՝ ամեն մեկին յուրովի, ամեն մեկին մի գույնի:
Հայրենի՞քդ:
Սիրում եմ ին ընտանիքը և նրա ու իմ ապագան պատկերացնում եմ միայն իմ հարազատ հայրենիքում:
Գեղեցի՞կը:
Սիրում եմ իմ հայրենիքը իր ամբողջ շուքով և գեղեցկությամբ, սիրում եմ և աղջիկ տեսակը, ինձ համար մի նոր գույն, որը պետք է ապագայում համալրի իմ ընտանիքը:
Ոսկի՞ն:
Ոսկի ես չեմ սիրում: Փողը ինձ համար միայն կարևոր նախադրյալ է այդ ապագայի համար:
-Հապա ի՞նչն ես սիրում դուարտասովոր օտարական:
Ինձ մեռան ասելով, և Բոդլերը նույնպես այս տողում առիթ ունեցավ ակնարկել, որ մարդը իր տեսակով եսասեր է ու ես չհամակերպվելով այդ մտքի հետ և անճարությունից ասում եմ, որ ամբողջ կյանքսում կաշխատեմ իմ այդ թերության վրա:






Հովհաննես Թումանյան(1913թ.)
Մի˚ թե դժվար է


Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։
Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։
Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։
Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքըտիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասովմարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանովմարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելինեղ թայֆայական կյանքթշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը... Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու...
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։


Մեկնաբանություն.
Թումանյանը մասնակցում է մի համերաշխ հավաքի, որի ընթացքում ոչ ոք չի վիճում, ինչպես միշտ: Բոլորը այդ երևույթին նայում են ուրախությամբ, բայց Թումանյանը, տեսնելով դա, մտահոգվում է, որ այդպիսի բաներ պատահում են շատ հազվադեպ և որոշում է գրել <<Մի˚ թե դժվար է>> հոդվածը: Նա հոդվածում գրում է, թե ինչ փոքր կյանքով է ապրում մարդը` թայֆայական, կուսակցական, դասակարգային: Նա համարում է, որ մարդ կարող է ապրել ավելի մեծ կյանքով`<<տիեզերական>> կյանքով: Չէ˚ որ մարդուն տրվել է շնորհ, որը չունի ուրիշ ոչ ոք, և նա պարտավոր է ապրել ավելի լայն կյանքով: Թումանյանը իր այդ հոդվածով մարդկանց հայացքը մի անգամ ևս ուղղում է մեծ կյանքի վրա, որպեսզի մարդիկ սովորեն ապրել <<տիեզերական>>կյանքով: Չեմ կարծում, որ այսօր ինչ- որ բան փոխվել է. բոլորը կրկին ապրում են իրենց նեղ ու անիմաստ կյանքով:


Հովհաննես Թումանյան

Խոսք պատանի գրասերներին

  Հարգելի տիկիններ և պարոններ.
          Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պ. Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրականերաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց Գրական Ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հայսերը:
          Էս դալար բազմությունը ու սրանց թրթռան զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ:
          Մեր երիտասարդ և պատանի ընկերներ:
          Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք:
          Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը:
          Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան:
          Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ժամանակն է]: Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իр տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով:
          Եվ ահա նրանք. անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք:
          Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հայսերով ու անհուն հրճվանքով:
          Եվ սրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությանը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով:
          Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ: Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է: Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն: Եվ արդեն ինքը, դասախոս պ. Իփեկյանը, իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ:
          Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա: Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությանը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր և անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից:
          Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է:
          Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից: Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած: Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից:
          Արևի նման նայեցեք աշխարհքին:
          Խոսքս վերջացնելով, սրտագին կցանկանայի. էդ ոգևորությունը, որ անեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բոնում եք ձեր կյանքի արշալույսից: Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու զավակները, ապա էն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել:

Մեկնաբանություն.
Տեղի է ունենում մի գրական-երաժշտական երեկույթ: Բացումը անում է պարոն Սեյրին: Նա գովում է հայ գրականությունը և հայ գրողներին և հույսեր կապում ապագայի հետ: Թումանյանը, տեսնելով այդ հավաքին մասնակցող երիտասարդների եռանդը գրականության նկատմամբ, դիմում է երիտասարդներին: Հոդվածում նա անդրադառնում է այն հարցին, թե արդյո՞ք ապագա ունի հայ գրականությունը: Նա, տեսնելով գրասերների տենչանքն ու եռանդը, համարում է և փորձում է բոլոր անհավատներին ապացուցել, որ այո, հայ գրականությունը ունի ապագա: Դրա հետ մեկտեղ նա փորձում է ոգեշնչել այդ երիտասարդ և գրասեր հասարակությանը:
Նա ասում է, որ եթե գրականությունը հոգու հայելին է, իսկ գրողը դրա ծնողն ու ստեղծողը, ապա նրանք՝ երիտասարդները, գրականության զավակներն ու ապագա գրականության ստեղծողներն են:
Եվ այդ ամենով հանդերձ՝ նա առաջարկում է երիտասարդներին մաքուր պահել իրենց սրտները, նայել աշխարհին միայն լավ կողմից և աշխատել անտեսել կյանքի նեղություններն ու դժվարությունները և <<Արևի նման նայել աշխարհին>>:
Վերջում որպես գրականության հայր՝ բարեմաղթանք է անում գրականության զավակներին և ասում. ‹‹Ես կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել››:

Ըստ ինձ՝ սա Թումանյանի գրած լավագույն տողերից մեկն է, որովհետև այստեղ ամենից լավ է երևում նրա անկեղծ ու մաքուր հոգու արտացոլումը:

Комментариев нет:

Отправить комментарий