Անդրեա Մանտենիա
(1431-1506)
Վաղ Իտալական Վերածննդի ամենամեծ դեմքերից մեկը:
Ծնվել է Պադուիից ոչ հեռու գրնվող գյուղակում: Դեռ փոքր հասակում որդեգրվել է հայտնի
նկարիչ Սկվարչոնեի կողմից և ընդունվել է նրա արվեստանոց: 1448թ-ին արդեն Անդրեան նկարեց իր առաջին ինքնուրույն գործը և դարձավ
Սկվարչոնեից անկախ նկարիչ: Շուտով Մանտենիան Պադուիի Էրեմետանի եկեղեցուց որմնանակարների
պատվեր է ստանում Օվետարիի կապելաի համար: Նրա արվեստի զարգացման համար շատ կարեվոր
այս գործը նա միայն ավարտեց 1457 թ.-ին: Մանտենիան շատ է ճանապարհորդել, աշխատել է
Ֆերրարում և հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում: 1460թ.-ին նա տեղափոխվում է Մանտույա
և երկար ժամանակով ծառայության է անցնում Լոդովիկո Գոնզագեում: Չհաշված նրա կարճ ճանապարհորդությունները
դեպի Հռոմ և Ֆլորենցիա, նա իր հետագա կյանքը անցկացրել է Մանտույայում: Իր կյանքի վերջին
գործը, որի վրա նա աշխատել է, եղել է միֆոլոգիական թեմաներով ստեղծագործությունների
շարքը, որոնց պատվերը նա ստացել էր Իզաբելա դԷստենից:
Արվեստում, ինչպես
և շատ ուրիշ նկարիչներ, նա իր վրա կրում էր ֆլերենցիաան դպրոցի ազդեցությունը: Հստակ
տարածական պատկերների պարզ ձևի որոնումները, որ բնորոշ էր ֆլորոնցիական դպրովին, Մանտենիայի
արվեստում վառ արտացոլում են գտնում: Նա հետաքրքրվում էր անտիկ արվեստով, բայց ոչ թե
հունական արվեստով, այլ Հին Հռոմի հուշարձաններով, որոնք կարելի էր տեսնել ամբողջ Իտալիայով
մեկ՝ կամարներ, անտիկ շրջանի եկեղեցիների ավերակներ, կարբեր արձաներ և այլն: Դրանք
բոլորը տարբերվում էին իրենց հստակությամբ, որին և ձգտում էր Մանտենիան իր արվեստում:
<<Աղոտքը պուրակում>> կտավը հիացնում
է իր բազմապլան տարածական կառուցվածքի պարզությամբ և դրվագների բազմաբովանդակությամբ:
Նկարում պատկերված է Խորհրդավոր ընթրիքից հետո Հիսուսի աղոթքը Աստծուն: Նկարում ծնկի
եկած և աղոթող Հիսուսը գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում: Նրա հայացքը ուղված է երկինք,
որտեղ՝ ամպերի վրա կանգնած են հրեշտակներ: Լեռան ստորոտում քնած են Հիսուսին ուղեկցող
առաքյալաները: Այգի տանող ճանապարհին հստակ պատկերված է դրվագը, որից ասվում է Նոր
Կտակարանում. <<Ահա մոտեցավ ինձ մատնողը>>: Այդտեղ երևում էին զինվորները՝
Հուդայի ուղկցությամբ: Նկարում շատ էին սինվոլները՝ չորացած ծառը և ճուղին կանգնած
անգղը խորհրդանշում են մահը, իսկ կանաչ տերևներով պատված ճյուղը խորհրդանշում է հարությունը,
նապաստակները, որ նստած են ճանապարհին, որով գալիս են զինվորները, խաորհանշուն են Քրիստոսի
հնազանդությունը անբեկելի մահվան առաջ: Կտռված երեք ծառերից մնացած կոճղորը խորհրդանշում
են Հիսուսի խաչելությունը:
<<Տիրամայրը
մանուկի հետ, ս. Հովհանը և Մարիա Մագդանելան>> կտավը նա նկարել է 1500թ.-ին և
այն հասում վարպետի արվեստի մի օրինակ է: Տիրամայրը նստած է կարմիր աթոռի վրա՝ նրա
գրկում Մանուկ-ՔրիստոսըՄանուկի մերկ մարմինը թվում է շատ կենդանի: Աստվածամոր կողքերում
կանգնած են ս. Հովհանը և Մարիա Մագդանելան: : Մարիա Մագդանելայի կերպարում չկա արքայակն
ոչինչ, ավելի շուտ նա նման է մի երիտասարդ գեղջուկ կնոջ:
Комментариев нет:
Отправить комментарий